Toggle main menu visibility
Главная
О нас
Почётные грамоты
Отзывы
Страница директора
Видео
Галерея
Услуги
Охранная служба
Охрана обьектов, строительных площадок, частных домов
Личная охрана
Охрана мероприятий
Сопровождение грузов
Обучение
Новости
Экзамен
Регистрация
Теоретические экзаменационные вопросы
Практические экзаменационные вопросы
Процедура экзамена
Процедура приобретения оружия
Пройти тест по теории
Экзамен охранника
Контакты
1. Ի՞նչպես է կոչվում կտրող, ծակող, ջարդող սարքը, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար.
Հրազեն.
Օդաճնշիչ զենք.
Սառը զենք.
Մալած զենք.
2. Ի՞նչ է զենք տեղափոխելը (փոխադրելը)
Զենքին տիրապետում՝ զենք պահելու և կրելու կամ զենք պահելու և օգտագործելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձի բնակության, իսկ իրավաբանական անձի գտնվելու վայրում' զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանմամբ.
Պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժն անձի վրա ամրացված, կախված, պայուսակում դրված կամ ձեռքում բռնած վիճակում, իսկ նետողական զենքի դեպքում՝ նետման համար նախատեսված և դրա վրա տեղադրված նետվող հարմարանքով.
Զենքի արտադրություն, առևտուր, վաճառք, հարդարում, նորոգում, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում և դրանց ցուցադրում, հաշվառում. պահպանում, կրում, տեղափոխում(փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում, ոչնչացում, ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք և արտահանում Հայաստանի Հանրապետությունից.
Պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, ապահովիչ դետալը փակ, առանձնացված կամ դատարկ(առանց փամփուշտի)պահեստատուփով.
3. Ի՞նչ է կոչվում տարբեր բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդը, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության' առանց արտաքին միջավայրից թթվածնի ներթափանցման: Վառոդի' ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացություն, հնարավորություն է տալիս կանոնավորելու գազագոյացման արագությունը.
Փամփուշտ.
Զենք.
Պայթուցիկ սարք.
Վառոդ.
4. Նշվածներից ո՞րն է թույլատրվում.
Ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ողորկափող հրազեն.
Ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիների կողմից սառը զենք կրելը.
Հավաքների կամ հանրային միջոցառումների մասնակցելիս քաղաքացիների կողմից զենք կրելը կամ տեղափոխելը (փոխադրելը).
Շրջանառության մեջ մտցնել 350մմ-ից պակաս երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով ակոսափող հրազենը.
5. Ֆիզիկական անձանց ի՞նչ ժամկետով է տրամադրվում զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունը.
3 ամիս գործողության ժամկետով.
6 ամիս գործողության ժամկետով.
Անժամկետ.
10 տարի գործողության ժամկետով.
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացին քանի՞ միավոր գազային զենք ձեռք բերելու իրավունք ունի.
Առավելագույն քանակ նախատեսված չէ.
10 միավոր.
5 միավոր.
15 միավոր.
7. Ֆիզիկական անձը ի՞նչ պայմաններում է պարտավոր պահել զենքը.
Ապահովվի զենքի պահպանությունը, անվտանգությունը և բացառվի կողմնակի անձանց համար հասանելիությունը.
Ապահովվի զենքի պահպանությունը, անվտանգությունը և հասանելի լինի ընտանիքի մյուս անդամներին.
8. Հայաստանի Հանրապետությունում հրազենով պարգևատրելու իրավունք ունի.
ՀՀ նախագահը.
ՀՀ վարչապետը.
ՀՀ Ազգային ժողովի նախագահը.
ՀՀ պաշտպանության նախարարը.
9. Ո՞ր օրենսգրքով են սահմանված «Անհրաժեշտ պաշտպանությունը» և «Ծայրահեղ անհրաժեշտությունը».
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով.
ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով.
ՀՀ քրեական օրենսգրքով.
10. Անհրաժե՞շտ է արդյոք ֆիզիկական անձի կողմից ձեռքբերված զենքը գրանցել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում.
Անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ նախորդ սեփականատերը դրան տիրում էր ապօրինի ճանապարհով.
Գրանցել անհրաժեշտ է միայն չգրանցված (մինչ այդ չգրանցված) զենքը.
Ցանկացած դեպքում անհրաժեշտ է.
Проверить