Զենքի ձեռքբերման տեսական քննության թեստ

1. Ի՞նչպես է կոչվում այն սարքը, որը նախատեսված է սեղմված օդի կամ գազային նյութի էներգիայի հաշվին նետվող հարմարանքին նպատակաուղղված շարժում հաղորդելու միջոցով կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար.

2. Ի՞նչ է զենքի շրջանառությունը

3. Նշվածներից, որ տեսակի հրաձգարան գոյություն չունի.

4. Բնակավայրերում, բնակավայրերից, մայրուղիներից, միջպետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներից ի նչ հեռավորության վրա է թույլատրվում ակոսափող հրազեն օգտագործել.

5. Ֆիզիկական անձանց ի՞նչ ժամկետով է տրամադրվում որպես պարգև ստացած զենքը պահելու և կրելու թույլտվությունը.

6. Քաղաքացու ձեռք բերած զենքը ձեռքբերման օրվանից քանի աշխատանքային օրվա ընթացքում է ենթակա հաշվառման ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում.

7. Թույլատրվու՞մ է որսորդությամբ զբաղվելու նպատակով քաղաքացիական զենք կրել որսահանդակից դուրս.

8. Որպես պարգև տրված զենքի սեփականատերը կամ ժառանգը զենքը չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը, բացառությամբ.

9. Ի՞նչ է կոչվում այն գործողությունը, որը կատարվում է պաշտպանվողի կամ այլ անձի կյանքը, առողջությունը, իրավունքները, ազատությունները, օրինական շահերը, հասարակության կամ պետությւսն օրինական շահերը սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս.

10. Թույլատրվու՞մ է ֆիզիկական անձի կողմից չգրանցված զենքի տնօրինում.