Toggle main menu visibility
Главная
О нас
Почётные грамоты
Отзывы
Страница директора
Видео
Галерея
Услуги
Охранная служба
Охрана обьектов, строительных площадок, частных домов
Личная охрана
Охрана мероприятий
Сопровождение грузов
Обучение
Новости
Экзамен
Регистрация
Теоретические экзаменационные вопросы
Практические экзаменационные вопросы
Процедура экзамена
Процедура приобретения оружия
Пройти тест по теории
Экзамен охранника
Контакты
Экзаменационный тест по теории охранной службы
1. ՈՒ՞մ է պարտավոր անհապաղ տեղեկացնել հրազեն գործադրողը հրազենի գործադրմամբ անձին պատճառած մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում.
Ոստիկանությանը.
Դատախազությանը.
Քննչական կոմիտե.
2. Համարվու՞մ է արդյոք անհրաժեշտ պաշտպանությունը հանցագործություն.
Զանցանք է, որը պատժվում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքով.
Համարվում է և քրեորեն պատժելի է.
Չի համարվում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում.
3. Ո՞րն է համարվում ավազակություն.
Ավազակություն է համարվում բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված հափշտակությունը.
ՈՒրիշի գույքը հափշտակելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով.
ՈՒրիշի գույքի բացահայտ հափշտակությունը.
4. Որն է համարվում հանցանք կատարած անձին աջակցել.
Հանցագործության կամ հանցանք կատարած անձի բացահայտմանը, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելուն, պատժի կամ դրա չկրած մասի, անվտանգության կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի իրականացմանը խոչընդոտելու նպատակով՝ հանցագործությունը կամ հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման պարտակելը կամ հանցանք կատարած անձին այլ կերպ աջակցելը.
Ոչ ծանր և միջին զանցանքը պարտակելը` հանցանք կատարած անձի, ինչպես նաև հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացված պարտակումը.
Հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանրհանցագործության մասին չհայտնելը.
5. Ո՞րն է պահնորդական գործունեություն իրականացնելու իրավական հիմքը.
«Պետական պահպանության մասին» ՀՀ օրենք.
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենք.
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենք.
6. Ո՞րոնք են պահնորդի իրավունքները և պարտականությունները.
Իրավախախտում կատարած անձին իր իրավասությունների շրջանակում սահմանված կարգով մեկուսացնել և հանձնել իրավապահ մարմիններին, նկատված խախտումների մասին տեղյակ պահել ղեկավարությանը, ոստիկանությանը, իրավասու այլ ծառայությունների.
Կազմել և լրացնել իր աշխատանքի ընթացքի և արդյունքների վերաբերյալ փաստաթղթեր, հաշվետվություններ, զեկուցագրեր, պարտավորագրեր.
Իրավախախտում կատարած անձին ձերբակալել և հանձնել պատվիրատուին.
Проверить