Պայմաններ

Սույն համաձայնագիրը կարգավորում է «ԲԵՐԿՈՒՏ» ուսումնական կենտրոնի www berkut.am կայքի դիմորդների անձնական տվյալների մշակման և պաշտպանության ընթացակարգը:
Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ: Համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:


Կայքի միջոցով հավաքագրվող անձնական տվյալները կիրառվում են միայն Ընկերության նպատակների իրականացման համար, մշակվում են օրենսդրության դրույթների պահպանմամբ և չեն վաճառվում: Կայքից օգտվելիս Ձեր նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով:


Օնլայն գրանցվելով www.berkut.am կայքում` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս կայքում շարադրված պայմաններին:


Կայքում կարող են հավաքագրվել, նաև պահվել հետևյալ անձնական տեղեկությունները.


•    անուն,ազգանուն, հայրանուն, ինչպես նաև՝ հեռախոսահամար(ներ), e-mail հասցե
•    նամակագրություն (էլեկտրոնային նամակներ):


Անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակն է հարմարավետ, ապահով, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելը, դիմորդի հետ կապ հաստատելու և քննության օրվա իրազեկման համար:Միաժամանակ, սույնով Դուք համաձայնում եք, որ կարող են օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.


•    ծառայությունների մատուցման և օգնության ապահովման նպատակով
•    որոշ իրավիճակներում հետախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտգրտում կամ հաղորդում
•    սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող և/կամ այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում


Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի, բացառությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: